Արցախ — Այստեղ հայեր են ապրում.
Ընկերներ!
Կիսվում եմ իմ նախագծի առաջին ֆոտոշարքով՝ որը պատմում է Արցախի մասին։ Այն նկարահանել եմ հոկտեմբեր—նոյեմբեր ամիսներին 2021 թ. Իմ բախտը բերեց լավ մարդկանց և եղանակի հետ: Ուրախ էր: (Հասցրեցի այցելել տնական օղի թորողի մոտ, ով հարբեցրեց ինձ) և համեղ (Թաղավարտ գյուղում կերակրեցին ինձ թարմ թխած հացով և թարմ պանիրով): Գանձասարում առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո, եղա երեւանցի մի գեղեցիկ երիտասարդ զույգի հարսանիքին։ Հաթերք գյուղում ինձ խղճացին Արցախի մեղուները և չխայթեցին՝ չնայած իմ լկտի պահվածքով անհանգստացրի իրենց : Ընդհանուր առմամբ ես համոզվեցի, որ մարդիկ շատ վատ են ապրում, եթե չասենք՝ աղքատ, բայց այնքան անկեղծ, իսկ արցախահայության հյուրասիրությունը պարզապես վերջ չունի։ Հրավիրում եմ ձեզ բոլորին շրջագայության հայկական Արցախով։ Եվ — այո, կարճ տեսանյութ իմ աշխատանքի մասին այս գեղեցիկ հողի մասին:
Մեկնաբանություններ