Հայոց բանակի վետերաններ

Ընկերներ!

կիսվում եմ ձեզ հետ տեսանյութով իմ ֆոտոստուդիայից, որում նկարահանել եմ նախագիծ հայոց բանակի վետերաններին, ինչպես նաև նկարահանել եմ իմ հանդիպումը 44-րյա պատերազմի հերոսներից մեկին, ում գտա մեկ ու կես տարի անց տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում … 2020 թվականի հոկտեմբերի 28-ին հետևակային սերժանտ Սարգիս Հարությունյանը կոմայի մեջ տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ այդ օրերին տեսախցիկը ձեռքիս հերթապահում էի…6 րոպե սթրես ինտենսիվ թերապիայում. Մեկուկես տարի անց մենք նորից հանդիպեցինք։ Սարգիսը կորցրեց երկու ոտքերը, բայց կարողացավ ապաքինվել, նորից սովորեց քայլել պրոթեզներով։ Հիմա աշխատում է, զբաղվում է սպորտով, վերջերս էլ ամուսնացել է։ Ուժեղ, ժպտերես, խոնարհ։ Նա կոտրված չի, գիտի ինչպես շարունակել ապրել։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Թողնել մեկնաբանություն